Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ավազի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել

Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական  կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Տեսչական մարմնից  հայտնում ն, որ ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։