Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աստղագետները հայտնում են սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորիկի մասին, որը Երկրին կհարվածի օգոստոսի 19-20-ը

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացնում է, որ այսօր Արեգակի վրա Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:20-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնությամբ նոր պայթյուն, նախնական գնահատականներով՝ X1.1 մակարդակ։ Պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հյուսիսային կիսագնդում, ինչը բավականին անսովոր է ներկայիս արեգակնային ցիկլի համար, որում մինչ այժմ գրեթե ողջ ակտիվությունը կենտրոնացած է հասարակածից հարավ: Պայթյունի կենտրոնը՝ AR3784 համարի բիծը, ներկայումս գտնվում է հենց Արեգակ-Երկիր գծի վրա:

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն այն կլինի G3 «ուժեղ» կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» մակարդակի։