Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկա ընտրություններին ժողովուրդը պետք է այրի կամուրջները Քոչարյանի և օլիգարխների հետ. Ռուբեն Ռուբինյան

24/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք համարում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է, և դա պետք է կանխել, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է, որ Վարդանիկն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Ինչի՞ արդյունքում. քոչարյանական, սարգսյանական և ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկների, և հետընտրական համագործակցությամբ Վարդանիկն ընտրվեց քաղաքապետ, ինչն ինքնին հանցագործություն չէ։ Բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության  մեղադրանքով։

Հիմա ի՞նչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն և գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև իրենք չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս է պետք կանխել այս սցենարի իրագործումը. մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև տեսել ենք, թե նրանք ինչ իշխանություն են»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ իրենց նպատակն է, որպեսզի 2026 թվականի ընտրություններից հետո ունենան սահմանադրական մեծամասնություն, բացի այդ՝ պատկերացնում են, որ Քոչարյանն ու բոլոր օլիգարխները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։

«Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար է, որն ուզում է ազդեցություն  ունենալ քաղաքականության վրա։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար և փորձում է ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական դաշտի վրա։ Ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են՝ լավ չի լինի, եթե օլիգարխները հասնեն իշխանության»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Հարցին՝ մի տեսակ Կիկոսի մահ չե՞ն սարքում՝ առաջ ընկնելով հնարավոր դաշինքներից, Ռուբինյանը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ՝ հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ ընտրությունների պետք է գնալ մի քանի բլոկով և համագործակցությամբ հեռացնել գործող իշխանությանը։

«Քոչարյանի թիմակից և Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրի 2 սցենարն է, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկը Հ1-ի եթերում հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի սցենարի կրկնությունն է։ Հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։

Հարցը Կիկոսի մահի մասին չէ։ Մենք ընդամենն ասում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ՝ մարդիկ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, թե Քոչարյանին և երկու օլիգարխներին՝ իրենց արբանյակների հետ միասին»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանությունն ունի արդյոք փաստական տվյալներ, որ ընդդիմության կոնսոլիդացիան վտանգ է ներկայացնում իր համար։

«Անհանգստություն չկա, բայց մեր քաղաքացիները պիտի իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով։ Կարծում եմ՝ ընտրություններին ժողովուրդը պետք է այրի կամուրջները Քոչարյանի և օլիգարխների հետ»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչու հենց իշխանությունը չի այրում Քոչարյանի հետ կամուրջները, քանի որ վերջինիս պատկանող ընկերությունները մասնակցում են տենդերների և շահում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ Հայաստանն ազատ երկիր է, և ցանկացած տնտեսվարող կարող է վարել օրենքների շրջանակներում վարել իր տնտեսական գործունեությունը, իրենք երբեք չեն թաքցրել, որ քաղաքական դրդապատճառներով որևէ բիզնեսի նեղություն չեն տալու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութեր. Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է Սուրբ Էջմիածին

Հաջորդ գրառումը

Մեր իշխանության օրոք ենթադրյալ հանցանք են գործել, հետապնդվում են. ԱԺ փոխխոսնակը՝ Վաղարշապատի ՔՊ-ական նախկին ղեկավարի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026
Նորություններ

Իմ վստահությունն ու աջակցությունն եմ հայտնում այն ուղուն, որով ընթանում է Հայաստանը. Մակրոն

05/05/2026
Նորություններ

Գյումրիում Մակրոնը ներկա է եղել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգին

05/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր իշխանության օրոք ենթադրյալ հանցանք են գործել, հետապնդվում են. ԱԺ փոխխոսնակը՝ Վաղարշապատի ՔՊ-ական նախկին ղեկավարի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական