Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն

Այսօրվա լուրերով հաղորդվեց, որ Հայաստանում կազմակերպվող եվրոպական շոուն կհամալրվի նաև Ուկրաինայի ղեկավարի այցով – այս ճոխ ներկայացմանը մասնակցելու համար Երևան պետք է ժամանի Վլադիմիր Զելենսկին։

Այլ երկրի ղեկավարին ընդունելու մեջ ինքնին վատ բան չկա։ Բայց ակնհայտ է, որ սա Հայաստանում հակառուսական միտինգ է լինելու, որի ընթացքում Արևմուտքը պատրաստվում է աջակցել գործող ռեժիմում իր գործակալներին, որպեսզի ստիպի Հայաստանին միանալ հակառուսական կոալիցիային։

Ընդ որում, հետաքրքիր է, որ երբ հայերը 44 օր կռվում էին, մեր եվրոպացի “բարեկամներից” ոչ ոք մեզ մոտ չեկավ։ Եվ երբ 120 հազար հայ տեղահանվում էին, դարձյալ ոչ ոք չեկավ։ Իսկ հիմա հանկարծ մենք նրանց ամենալավ բարեկամներն ենք։ Որովհետև նրանք մեզ մոտ գալիս են ոչ թե մեզ համար, այլ իրենց քաղաքական հաշվարկների համար։

Նպատակը Ռուսաստանի ձեռնարկություններն ու ռազմական բազան Հայաստանից դուրս մղելն է, Հայաստանին հակառուսական պատժամիջոցներին միանալուն հարկադրելը, որպեսզի նա խզի իր կապերը Ռուսաստանի հետ և դրանք փոխարինի Թուրքիայից ու Ադրբեջանից կախվածությամբ։

Ակնհայտ է, որ Վրաստանի և Ուկրաինայի դասերը մեր հանրության համար բավականաչափ ուսանելի չեն եղել։ Ուկրաինան կորցրել է միլիոնավոր մարդկանց, որոնք փախստական են դարձել, հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են արդեն ավելի քան չորս տարի շարունակվող հակամարտության ընթացքում։ Սակայն սրանում էլ մեզ համար դաս չկա։ Մենք ուզում ենք գնալ նրանց օրինակով։

1918 թվականին Հայաստանի դաշնակցական կառավարությունը որոշեց դառնալ Անգլիայի և Ֆրանսիայի դաշնակիցը և բոլշևիկյան Ռուսաստանի թշնամին։ Արդյունքում Հայաստանը կորցրեց իր տարածքի կեսը։ 100 տարի անց, հետևելով նույն քաղաքականությանը, մենք կորցրինք Արցախն ու Մեղրին։ Դասը դարձյալ չսերտվեց։

Ուկրաինայի և Վրաստանի աղետն էլ մեզ համար դաս չէ։ Շատ լավ, գնանք նույն ճանապարհով։ Միայն թե մենք Ուկրաինա չենք, մենք նույնիսկ Ուկրաինայի 1 տոկոսը չենք։ Մեր հարցերը կլուծվեն մի քանի օրում։

Առա՛ջ, բարեկամներ։ Առա՛ջ դեպի նոր Մայդան՝ ի ուրախություն Արևմուտքի։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ կլինի Հայաստանի հետ։ Փոխարենը Արևմուտքը գոհ կմնա։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

Նախորդ գրառումը

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

Հաջորդ գրառումը

Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Հաջորդ գրառումը

Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական