Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անվտանգության լայն կոնտեքստում նույնքան կարևոր է հոգևոր անվտանգությունը, որը խոցված է. Լ. Գալստյան

《Հայաստան》 խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշեց, որ 8 րդ օրն է՝ դահլիճից հնչում է 《Հայաստանի անվտանգություն》 բառակապակցությունը և անվտանգության լայն կոնտեքստում նույնքան կարևոր է հոգևոր անվտանգությունը, որը խոցված է:

Նրա խոսքով՝ մեր հասարակությունը բարոյահոգեբանական խորը ճգնաժամ է ապրում:

Հետևաբար, ըստ պատգամավորի, և՛ կրթությունը, և՛ մշակույթը դառնալու են կենսական հենարան, որով հասարակությունը վերագտնելու է իրեն՝ հաղթահարելով բարոյահոգեբանական խորը ճգնաժամը։

Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

https://youtu.be/TpTXgWckzz4