Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են. ՄԻՊ

01/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
 «Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում:Սոցիալապես անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից, քանի որ դրանք անարդյունավետ են:
 Այստեղ խնդրահարույց է նաև հետևյալ իրավիճակը՝ անվճար դեղերի համար պետությունն անցկացնում է մրցույթ, և հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր: Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման մասին բողոքներ: Արդյունքում` պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է թերություններով: Բողոքներով արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է:
 Այս պարագայում էլ խնդիրն այն է, որ հիվանդանոցը չի պարտավորվում բուժումն իրականացնելու համար հիվանդին առավել որակյալ դեղորայք տրամադրել: Նման վիճակի պատճառով էլ առաջ են գալիս դեպքեր, երբ անօրինական վճարներ են գանձում պացիենտից, մարդը ստիպված է լինում փնտրել թանկարժեք կամ դժվարամատչելի, այդ թվում՝ չգրանցված դեղեր: Առաջանում են «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր՝ հաճախ պարզապես վաճառքից շահ ստանալու ակնկալիքով կամ առնվազն այդպիսի համոզմունք է առաջանում մարդկանց մոտ: Լուրջ խնդիր են այն դեպքերը, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվում ոչ թե սահմանված ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու հետևանքով:
 Դեղ ստանալ չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պացիենտը տեղյակ չի լինում դեղ ստանալու իր իրավունքի կամ կոնկրետ դեղատեսակի մասին: Բոլոր արձանագրված դեպքերում մարդիկ իրազեկվել են Պաշտպանին դիմելուց հետո՝ աշխատակազմի կողմից խորհրդատվությամբ կամ ահազանգով: 2021թ. բողոքները վկայում են, որ նույն պրակտիկան շարունակվում է նաև այս տարի:
 Ընթացիկ տարում Պաշտպանին դիմած այն քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն ֆինանսական դրության պատճառով, Մարդու իրավունքների պաշրպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա:
 Սակայն հետադարձ կապը քաղաքացիների հետ ցույց է տվել, որ հազվադեպ դեպքերում է անհրաժեշտ դեղամիջոցն առկա եղել: Ահազանգերը ցույց են տվել, որ հիմնականում մարդիկ ստացել են մերժում այն պատճառաբանությամբ, որ դեղեր առկա չեն:Այս դեպքում էլ խնդրահարույցն այն է, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված այս կամ այն տեսակի դեղամիջոցների առկայության մասին տիրապետում է միայն բժշկական հաստատությունը, ուստի մարդիկ դիմում են Պաշտպանի աշխատակազմ Առողջապահության նախարարությունից կամ պոլիկլինիկաներից դեղի առկայության մասին տեղեկություն ստանալու նպատակով:
 Նշված բոլոր խնդիրները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի բողոքների, դրանց քննության արդյունքների վրա, որոնք հասեցագրվել են Մարդու իրավունքների պաշտպանին», – գրել է Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայում մեկնարկել են COVID-19-ի դեմ վերապատվաստումները

Հաջորդ գրառումը

Ինչպիսի՞ տարազներ են կրել հայ կանայք, տղամարդիկ, երեխաները․ հայ ինքնության ավելի քան 140 ցուցանմուշ՝ մեկ ցուցահանդեսում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպիսի՞ տարազներ են կրել հայ կանայք, տղամարդիկ, երեխաները․ հայ ինքնության ավելի քան 140 ցուցանմուշ՝ մեկ ցուցահանդեսում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական