Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՌԴ դիվանագիտական առաքելության գրառումը Facebook-ում.

«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», – նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ:

Գրառմանը կից դեսպանությունը հրապարակել է նաև լուսանկարներ: