Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այս տղան յուրաքանչյուր քայլով և խոսքով հիմնավորում է իր իշխանազրկման օրակարգը. Վարդան Բալյան

Փաշինյանի հայտարարությունը, թե անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր֊օլիգարխիկ ուժերի օգտին տրված բոլոր քվեները գնվել են ընտրակաշառքով, հունիսի 7֊ի ընտրությունների անվավերության ևս մեկ հիմք է։ Այդ հայտարարությունն, ի դեպ, ՔՊԿ վարչապետի թեկնածուի հայտարարություն չէ, այլ գործող վարչապետի։ Այսքանից հետո ինքնահարգանք ունեցող վարչապետը հրաժարական կտար։

Ի՞նչ է ստացվում` երկրում, որտեղ այս մարդը պատասխանատու է իրավակարգի ու սահմանադրական կարգի պաշտպանության և ապահովման համար, որոշ քաղաքական ուժեր կարողացել են զանգվածային ընտրակաշառք բաժանել, հաջողել են իր խոսքերով գնել մոտ կես միլիոն քվե ու ներկայացված են լինելու բարձրագույն իշխանության մարմնում։

Այս տղան ուղղակի նվեր է իշխանության հավակնորդ ապագա ուժերի համար, քանի որ իր յուրաքանչյուր քայլով և խոսքով հիմնավորում է իր իշխանազրկման օրակարգը։

Վարդան Բալյան, քաղաքագետ