Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. Ալեն Սիմոնյան

15/05/2026
- Նորություններ, Տեղական

Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը բավականին ցավոտ է, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան. ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչո՞ւ եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա: Որովհետև խոսքը գնում է մեր զոհված տղաների թվի մասին: Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը: Ասում են՝ 5 հազարից ավելի, 6 հազար, 7 հազար, մինչև 10 հազար»,- նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: «Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ են և 3755՝ զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, այդ թիվը մոտավորապես 160-ի է հասնում, և մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ հասկանալի պատճառներով:

Ամենահետաքրքիրը՝ այսօր ի՞նչ են փորձում անել: Այսօր մեր պատգամավորներից մեկը, որը աշխատանքի չի գալիս, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն: Ձև անելով, որ, իբր, իրենք ոչ թե 44-օրյան նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում»,- ասաց նա:

Սիմոնյանը հիշեցրեց, որ այդ թիվը հրապարակված է, այդ անունները հրապարակված են: «Այդ անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում: Այնտեղ կան տվյալները, լուսանկարները: Կան բացառություններ, երբ որ ծնողները չեն ցանկացել, որ անուն հրապարակվի, այնտեղ կան նաև 4-օրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցները:

Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ, և Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան, և մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նախորդ գրառումը

Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հաջորդ գրառումը

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026
Նորություններ

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026
Նորություններ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026
Հաջորդ գրառումը

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական