Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այս հարձակումներով Բաքուն ՀՀ-ին «խաղաղություն» է առաջարկում. միջազգային հանրությունը լուռ դիտում է աբսուրդը. Մարուքյան

Մեր առավոտները սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ հավելել է. «Այդ հարձակումներով Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ դիտում է այս անհեթեթությունը։ Ասելու ոչինչ չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS,am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

NEWS.am