Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել` պահանջելով բացել Բերձորի միջանցքը

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով:

 Ցույցի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն՝ «ֆեյսբուք»-ի իր Էջում: 

Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում», «Քայլեր ձեռնարկեք», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Պատժել ցեղասպան Ադրբեջանին» գրություններով: