Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի արագ նրանից ինչ պատկերացնում եք

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

Մինչ նիկոլը ձվաձեղ շոու է կազմակերպում, իսկ ՀՀ ԱԳ և պաշտպանության ու ԱԳ նախարարներն ԱԺ նախագահի հետ տժժում են վերջինիս տարեդարձին, մեր հարևանության մեջ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում:

-ադրբեջանն անհայտ պատճառներով փակել է Իրանի հետ Աստարա-Փոլդաշտ տրանզիտային ուղղությունը:

– Միևնույն ժամանակ էրդողանը 115 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել իրանական բեռնատարների համար՝ մոտավորապես 600 դոլար ցանկացած բեռնատարի համար:

– Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել:

– ադրբեջանն այսօր կրկին սահմանային միջադեպի հավակնություն է կատարել:

– Ուղիղ երկու շաբաթից սկսվելու է Թրամփի նախագահության շրջանը, որից հետո Իրանի շուրջ օղակը սեղմվեվելու:

– Իսրայելը ժամ է հաշվում Իրանին հարվածելու համար:

– Սիրիայի վերջին իրադարձություններից հետո Իրանը զրկվել է տարածաշրջանում իր ներկայացուցչական ուժերին զինելու հնարավորությունից ինչև զսպում էր Իսրայելին և հիմա նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է վերականգնել այդ հնարավորությունը: Իսկ դա կախում ունի Թուրքիայի կամքից:

– Այս ամենին գումարեք Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցչի այսօրվա հայտարարությունները, որոնք թեև հետո հերքվեցին, բայց ամեն դեպքում խոսում են դառն իրողության մասին:

Հիմա դուք ձեզ մի պահ դրեք Իրանի տեղը:

Եթե ձեզ առաջարկվեր այսպես կոչված «Զանգեզուր»-ի միջանցքի հարցում դիրքորոշումները մեղմացնելու դիմաց վերականգնել Սիրիայի ճանապարհով Հեզբոլլահին զինելու հնարավորությունը և ստանալ Իսրայելւ ու Թրամփի դիմաց անվտանգային երաշխիքներ ի՞նչ կլիներ ձեր որոշումը:

Հետևաբար Սյունիքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ շատ ավելի արագ նրանից ինչ պատկերացնում եք:

Դա հասկանում է նույնիսկ կցված տեսագրության իրանցի վարորդը, իսկ մեր հասարակությունն ու նրան գլխավորող դավաճանները՝ ոչ: