Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հարց բանակցությունների ժամանակ  չեմ քննարկել, որովհետև դրա մանդատը ես չունեմ. Փաշինյան

Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում. հուլիսի 25-ի ասուլիսը վարչապետ Փաշինյանը սկսեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական «ձեռքբերումներից»։

Հունիսին Հայաստանում  719.224 աշխատատեղ է գրանցվել։ 2023 թվականի հունիսին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջին  աշխատավարձը բարձրացել է ավելի քան 17 տոկոսով. հայտարարեց Փաշինյանը։

Այնուհետև Փաշինյանն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով։

ԼՂ-ն պետք է  բանակցությունների կողմ լինի, Հայաստանը չի կարող դա անել։ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմերի առկայությամբ պետք է ընթանան բանակցությունները. նորից պնդեց Փաշինյանը։

Արդյո՞ք խաղաղության պայմանագրում պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին, թե դա այլ տրամաբանության մեջ պետք է լինի. սա դեռ որոշվում է. հայտնեց նա։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության՝ Լաչինի միջանցքը բացելու ջանքերին, նա հայտարարեց, որ ջանքերը բավարար չեն։

 «Լաչինի միջանցքի հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև դա ներառվում է  նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որը ես եմ ստորագրել։ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արցախահայությանը օգնություն տրամադրելու հարց բանակցությունների ժամանակ  չեմ քննարկել, որովհետև դրա մանդատը ես չունեմ։

Հայաստանի արտգործնախարարից, Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպումից ակնկալիք ունեմ՝ խաղաղության պայմանագրի որոշ կետերի հարցում համաձայնության գալու և Լաչինի միջանցքի բացման խնդրի շուրջ»,-ասաց Փաշինյանը։