Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ակադեմիական քաղաքը կկառուցվի 17-րդ թաղամասում՝ ներառելով «Հայֆիլմի» տարածը

Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության այսօրվա՝ հունվարի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրային  գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Նշվում է, որ որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման արդյունավետությունն ապահովելու համար  հիմնադրամին սեփականության իրավունքով կփոխանցվի հիմնական տեղամասի տարածքում գտնվող և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը։

Նշենք, որ ակադեմիական քաղաքի կառուցման համար կծախսվի մոտ 1 միլիարդ դրամ։

Տարավերջին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024-ին նախագծման աշխատանքներն ավարտին կհասցվեն։

Հիշեցնենք, որ իշխանությունների այս նախագծով երևանյան բուհերը տեղափոխվելու են Ակադեմիական քաղաք։