Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ալ-Շարաայի իշխանության  հենց սկզբից ամեն ինչից պարզ էր, որ ծառայելու են իրենց տերերին ու դառնան ստրուկ

Սիրիայի դեմ վերջերս տեղի ունեցած Իսրայելի ագրեսիան՝ չնայած Դամասկոսի հնազանդ ղեկավարությանը, ընդգծում է մեր շուրջը ծավալվող իրականությունը վերանայելու անհրաժեշտությունը. Գրում է Mehr-ը։

Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի դեմ վերջերս իրականացված ագրեսիան՝ չնայած Դամասկոսում իշխանության գլուխ կանգնած ստրկամիտ խամաճիկի, ընդգծում է մեր շուրջը ծավալվող իրադարձությունների ավելի խորը ուսումնասիրության կարևորությունը։

Այնտեղ ուրանի հարստացում չկա։ Ատոմային արդյունաբերության զարգացում չի իրականացվում։

Ֆաթթահի, Քադրի, Սեջջիլի նման հրթիռների հետքեր չկան: Նրանցից ոչ ոք չի վանկարկում «Մահ Իսրայելին» կամ «Մահ Ամերիկային»։

Ահմադ ալ-Շարաայի իշխանության  հենց սկզբից ամեն ինչից պարզ էր, որ ծառայելու են իրենց տերերին ու դառնան ստրուկ։

Նրանց կարծիքով, Իրանից, Հեզբոլլահից և Եմենի Անսարուլլահից բացի, այլ թշնամիներ չկան: Նրանց համար Ամերիկան, Իսրայելը և Մեծ Բրիտանիան բոլորը բարեկամական և եղբայրական ազգեր են, և նրանք ուրախ կլինեն իրենց կյանքը զոհաբերել նրանց համար:

Սիրիայի բանակի գլխավոր շտաբի  վրա լայնածավալ ռազմական հարված է հասցվել։

Սիրիայի նախագահական պալատի վրա հզոր հարված է հասցվել։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի շուրջ 160 օբյեկտների վրա լայնածավալ հարձակում է տեղի ունեցել։

Mehr