Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևն իրական վտանգ է զգում ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունից, որովհետև քանի դեռ այս կառույցը թեկուզ ձևականորեն կա, նշանակում է՝ դեռևս կա նաև Արցախի հարցը. քաղաքագետ

18/12/2024
- Նորություններ, Տեղական

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմայի շուրջ ՀՀ իշխանություններն իրենց հպանցիկ համաձայնությունը հայտնել են դեռ ամիսներ առաջ. հենց ԱԺ նախագահն է նշել, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, ուրեմն այդ կառույցի կարիքը ևս չկա (Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, Մինսկի խմբի իմաստը կորչում է՝ խմբ), Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար։

«Կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունների արձագանքն Ալիևի այս պահանջին դրական է։ Երբ Ադրբեջանն ասում է, որ խաղաղության պայմանագրի կնքման համար երկու խոչընդոտ կա, իրականում ներկայացնում է բազմաթիվ այլ պահանջներ, և այդ պահանջները երկուսը չեն, շատ են։ Օրինակ՝ նրանք նաև ասում են, որ հայ-ադրբեջանական սահմանից պետք է հեռացվեն ԵՄ դիտորդները, նրանք ասում են, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան, ասում են, որ պետք է անխոչընդոտ կապ լինի Նախիջևանի հետ, ասում են, որ պետք է փոխհատուցվի «30-ամյա օկուպացիան», այսինքն՝ Ադրբեջանը բարձրացնում ռեպարացիաների հարցը։

Տեսնում ենք, որ նրանց պահանջները ոչ թե երկուսն են, այլ վեցը, յոթը, վաղը կարող են էլի լինել։ Ադրբեջանական կողմը, այս բոլորի հետ մեկտեղ, պահանջում է, որ Հայաստանը սպառազինություններ ձեռք չբերի, անուղղակիորեն պահանջում է, որ վերահսկի ՀՀ ռազմական պոտենցիալի զարգացման ցանկացած փորձ։ Այլ հարց է, թե Ադրբեջանն իր այս պահանջներից որոնք է ցանկանում ամրագրված տեսնել խաղաղության պայմանագրում և որոնք է ակնկալում այլ մեխանիզմներով ստանալ արդեն պայմանագրի կնքումից հետո»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Օրինակ, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը կարող է փախստականների պահանջն անմիջականորեն չներառել խաղաղության պայմանագրում, սակայն հետագայում՝ կողմերի միջև հաղորդակցության ուղիների բացվելու, մարդու իրավունքների պատրվակով ադրբեջանցի փախստականների վերադարձ պահանջել։
«Նույնը փոխհատուցումների թեման. ադրբեջանցիները չեն պահանջի, որ այդ կետն ուղղակիորեն ներառվի պայմանագրում, այլ հետագայում հղում անելով միջազգային նորմերին՝ կբարձրացնեն այդ հարցը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի՝ Ալիևն իրական վտանգ է զգում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունից, որովհետև քանի դեռ՝ թեկուզ ձևականորեն այս կառույցը կա, նշանակում է՝ դեռևս կա նաև Արցախի հարցը։

«Ընդ որում՝ դա միջազգային հարց է, ոչ թե Ադրբեջանի ներքին հարցը։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն վերջերս բաց տեքստով հայտարարեց, թե ինչու է Ադրբեջանը շտապում մեկընդմիշտ լուծել Մինսկի խմբի հարցը։ Նա ասաց, որ իրենք պատերազմում հաղթել են և լուծել են Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետև միջազգային իրավիճակը նպաստավոր էր, ուժերի հարաբերակցությունը՝ բարենպաստ։ Բայց վաղը-մյուս օրն ամեն ինչ կարող է փոխվել, դրա համար էլ իրենք շտապում են։ Շտապելու քայլերից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելն ու ղարաբաղյան խնդիրը վերջնականապես փակելն է»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է՝ նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:

«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, դա ֆորմալ առումով անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով դեռևս գոյություն ունի։ Եվ մեր հարցն այն է, որ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, ապա էլ ինչի՞ համար է այն անհրաժեշտ»,- ասել է Ալիևը։

Նախորդ գրառումը

Բացարձակ ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն` Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Ծառից՝ թուղթ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Ծառից՝ թուղթ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական