Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Աժ քառօրյան՝ ուղիղ. քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 12-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրված է ընդամենը 8 հարց:

Օրակարգում է մասնավորապես, Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որի քննարկումները մեկնարկել են երեկվանից: Այսօր շարունակվում է քննարկումը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

– «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

– «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

– «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,

–  «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: