Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱԺ-ում ներկայացվում է 2021-ի բյուջեի կատարողականը

Հայաստանի Ազգային ժողովի Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հունիսի 1-ին, շարունակվում են 2021 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Քննարկումները մեկնարկել են մայիսի 31-ին։ Հիշեցնենք, որ այդ օրը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող մասով բյուջեի կատարողականն է ներկայացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: