Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԺ ընդդիմադիրները վարչապետից հանդիպում են պահանջում

«Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»,- հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: