Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱԺԲ-ն փորձել է մտնել 102-րդ ռազմաբազա, ոստիկանները թույլ չեն տվել

«Մոտավորապես մեկ ամիս է, ինչ ռուս-թուրք-ադրբեջանական կոալիցիան փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Ազգային – Ժողովրդավարական Բևեռը հունվարի 8-ին նախաձեռնում է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք, որի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական այսպես կոչված խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը»,-հայտարարություն է տարածել ԱԺԲ-ն։

ԱԺԲ քաղաքական ուժի ներկայացուցիչները երթով շարժվել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա։

Մինչ ակցիայի  սկսվելը՝ ոստիկանությունը փակել էր ռազմաբազայի մուտքերը՝ թույլ չտալով ցուցարարներին մոտենալ ռազմաբազային։ Սկսվել է քաշքշոց, կան բերման ենթարկվածներ։

ԱԺԲ-ականները պահանջում են ռուսներից կատարել իրենց պարտավորությունները, բացել Բերձորի միջանցքը, սանձել ադրբեջանական շարունակվող ագրեսիան ու ոտնձգությունները։