Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիների ձեռքերը հասան Վատիկան. L’Osservatore Romano-ն հրատարակել է «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» հոդված

30/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և, ցավալիորեն, ձեռքերն հասել է Վատիկան։

Վատիկանում լույս տեսնող L’Osservatore Romano պարբերականում, Ռոսսելա Ֆաբիանիի ստորագրությամբ օրերս լույս է տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր հեղինակը ներկայացնում է «Կովկասյան Ալբանիա»՝ իրականում Արցախ կատարած իր այսպես կոչված ուսումնասիրական-ճանաչողական այցը։

Հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի՝ հոդվածագիրը տարածում-ամրագրում է տարածաշրջանում հայերի եկվորության վարկածը՝ արձանագրելով, որ մենք ադրբեջանական հողեր են եկել Իրանից և Թուրքիայից։ Մեկ այլ հաստատման համաձայն ուդիները բռնի դավանափոխ են եղել և առաքելական եկեղեցու հետևորդ դարձել տեղի հայերի կողմից։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ռ․ Ֆաբիանիին ուղեկցել է Ախունդովի աշակերտ, ալբանական մշակույթի «գիտակ» Ս․ Հաջիևան։ Եվ, բնականաբար, հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։

Ինչպես տեսնում եք, Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր որակներ և դրսևորումներ է ստանում։ Ցավալի է, բայց իրաղություն՝ Ադրբեջանին հաջողվել է իր մշակութային զտման/մշակութային ցեղասպանության/ ակամա մասնակից դարձնել ոչ ավել ոչ պակաս՝ Վատիկանին։ Ի դեպ, վերոհիշյալ հոդվածում Դադիվանքը ներկայացվում է որպես ալբանական։

Հիշենք, որ «L’Osservatore Romano»-ն Վատիկանի միակ, ամենօրյա պարբերականն է, որ լույս է տեսնում 1861-ից։ Բնականաբար, հասկանալի են պարբերականի տարածման մասշտաբները, նաև ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախավորումը։ Արդյունքում կաթոլիկ եկեղեցուն պատկանող պարբերականում՝ վերնագիր՝ «Ադրբեջանը քրիստոնեության օրրան»։

Թե Ադրբեջանում սա ինչպես են հիմնավորում, պարզ է․ հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։ Մեհրիբան Ալիևայի ՅՈՒՆԵՍԿՕ-ում պատվավոր «առաքելությունը» հենց այս նպատակադրումների շրջանակում է։

Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն,  հակառակ բազմաթիվ հավաստացումների և կոնվենցիաներով պայմանավորված պարտականությունների, այդպես էլ դիտորդական առաքելություն չուղարկեց Արցախ։

Իսկ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն և ԿԳՄՍ-Ն։ Արցախի էթնիկ զտմանը  հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ գուցե ձայն հանեք, նվազագույն քաղաքական արժանապատվություն դրսևորեք, տեր կանգնեք մեր հավաքական ժառանգությանն ու ինքնությանը։

Հ․Գ․ Իսկ ոչ վաղ անցյալում, Քրիստոնեության 1700 ամյակի շրջանակում Հռոմի պապ էր այցելում Հայաստան, Վատիկանում Սուրբ Նարեկացու արձան էր տեղադրվում ու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ մատուցվում։

Լիլիթ Գալստյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. 7 ամսվա հղիություն ունեցող 26-ամյա եգիպտացի մարզուհին հաղթել է ամերիկացի մրցակցուհուն

Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական սահմանին ընթանում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026
Միջազգային

Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

15/04/2026
Նորություններ

Ապրիլի 16-ի լուսադեմին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C

15/04/2026
Միջազգային

Լիբանանում հրադադար չկա

15/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական սահմանին ընթանում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական