Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները ոչնչացրել են Բեկոր Աշոտի հուշարձանը

Ադրբեջանցիներն ապամոնտաժում, պղծում են ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողները, հայկական գերեզմանները, այլև արցախյան ազատագրական պատերազմների հերոսների հուշարձանները։

Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված կոթողներից փետրվարի 2-ին ոչնչացրել են նաև Ստեփանակերտում՝ Բեկոր Աշոտի պուրակում, «Արցախի հերոսի» (Աշոտ Ղուլյան) հուշարձանը։