Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանում զինվորական կենսաթոշակի ստաժը 20-ի փոխարեն 25 տարի է դարձել

Զինվորական անձնակազմի  փորձն ավելի երկար օգտագործելու նպատակով Ադրբեջանում զինվորական կեսնաթոշակի անցնելու շեմը բարձրացվելու է։ Միլի մեջլիսն արդեն ընդունել է օրինագիծը։

Առաջարկվում է զինվորականների կենսաթոշակի անցնելու նվազագույն ստաժը 20-ից դարձնել 25 օրացուցային տարի։

Այս փոփոխությունը ենթադրում է մի շարք կառույցների զինծառայողների կենսաթոշակային ապահովման բարձրացում. նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։