Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ուշակովը հայտնել է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ հանդիպմանը

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ կգա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը. IAC VERELQ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, մենք Երեւանից  ակնարկ ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և  ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ուշակովը։

Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը ճշգրիտ է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մենք ակնարկ  ստացանք, հստակ ակնարկ Երևանից»։