Ադրբեջանում բանտարկյալներն անհասկանալի պատճառներով հանկարծամահ են լինում

Ադրբեջանում մեկը մյուսի հետևից մահանում են նշանավոր շիա մահմեդականներ։ Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել Ադրբեջանի ամենահեղինակավոր կրոնական գործիչներից մեկի՝ Հաջի Շահին Հասանլիի մահվան մասին։ Նա սրի կանգից է մահացել։
Այնուհետև հայտնի դարձավ 50-օրյա հացադուլից հետո քաղբանտարկյալ Սաբուհ Սալիմովի մահվան մասին, որին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում էին Իրանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ։
Բացի այդ, հաղորդվում է ևս երկու բանտարկյալի մասին, որոնք ևս հանկարծամահ են եղել։ Նրանք կալանավորվել էին քաղաքական և կրոնական պատճառներով։
