Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանն իր համար կառուցում է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ

Լրագրող Նաիրաի Հոխիկյանի ՖԲ էջից, –

Ադրբեջանն իր համար կառուցում է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ․ ադրբեջանական զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով․

Ադրբեջանցիները իրենց հսկողության տակ անցած տարածքներ կմեկնեն Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար ներկայացուցիչ Իդայաթ Ռուստամովը։ Պաշտոնյայի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի բնակավայրեր իրենք այժմ մեկնում են Բերձոր քաղաքի միջով, որը վերահսկում են ռուս խաղաղապահները, ուստի Ադրբեջանը կառուցում է նոր՝ այլընտրանքային ճանապարհ, որը շրջանցելու է Բերձորը և կձգվի մոտ 80կմ։

Ի՞նչ հասկանալ Ադրբեջանի այս քայլից․

Ավելի պարզ, սա նշանակում է, որ ամիսներ շարունակ իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է։ Ադրբեջանի զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով, հետևաբար բերձորցիները նոր մտավախություններ չպետք է ունենան։