Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է՝ իբր հայկական զինուժը Նախիջևանի ուղղությամբ կրակել է ադրբեջանական դիրքերի վրա

Օգոստոսի 15-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային կրակոցներ են արձակել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Հանզա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, ադրբեջանական APA-ն գրում է,  թե իբր հայկական կաողմի կրակոցներին ի պատասխան՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համապատասխան  քայլեր են ձեռնարկել։

 Հայկական կողմից՝ պաշտոնական աղբյուրներից,  Ադրբեջանի ՊՆ այս հայտարարությանը դեռ չեն արձագանքել։