Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի են դարձրել Հայաստանի իշխանությունների սադրիչ գործողությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարությունների և գործողությունների պատճառով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Այն, ինչ վերջերս տեղի է ունեցել, այդ ամենի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», – ուրբաթ օրը հայտարարել է Ալիևը ՝ Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը հիշեցրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը, թե «Հայաստանը նոր պատերազմի դեպքում, նոր տարածքների կստանա», ինչը, նրա խոսքով, բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար:Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:
«Ըստ էության, սա դեմ էր ոչ միայն մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն էլ էր արել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Սա գրեթե վերջ տվեց ցանկացած բանակցությանը», – ասել է Ալիևը:
Աղբյուր` Փաստինֆո
