Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ադրբեջանը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը. հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական ԶՈւ-ն 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ը կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ.  բարեբախտաբար տուժածներ չկան։

 Լուրեր են շրջանառվում, որ 2 ամիս առաջ էլ  դիվերսիոն ներթափանցում է եղել։
Ադրբեջանական դիվերսիոն խումբը մտել է Սոթքի հանքավայրի զուգարան, այնտեղ թողել ադրբեջանական ծխախոտ և պատերին հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ գրել։