Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը չի ցանկանում բավարարվել Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ. ՀայաՔվե

Ալիևը հստակ նպատակ ունի նախ ներթափանցելու Հայաստանի արևելյան շրջաններ՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք և Տավուշ, դուրս մղելու այնտեղից հայ բնակչությունը, իսկ հետո գրավելու այդ տարածքները և բռնակցելու Ադրբեջանին։

  • Այս ծրագրում նրան ակտիվորեն օգնում է Հայաստանի գործող վարչախումբը, որը որևէ կերպ չի հակազդում Ադրբեջանի ծրագրերին:

Այն պայմաններում, երբ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Փաշինյանի վարչախումբը զբաղված է հեծանիվ քշելով, Հովիկ Աղազարյանին պատժելով, ջրի ծորակներով, Աննա Հակոբյանի կեղծ կրթարշավներով՝ ինչով ասես, բացի երկիրը և ժողովրդին վերահաս նոր աղետներից պաշտպանելով։

ՀայաՔվե