Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից կորուստներ չկան

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան: