Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանական գազը օգոստոսի 2-ին կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը Թուրքիայի միջոցով օգոստոսի 2-ին կհասնի Սիրիա։

Թուրքիայի Քիլիս քաղաքում այդ առիթով պաշտոնական միջոցառում կանցկացվի։

Հիշեցնենք,  որ այս տարվա հուլիսին Սիրիայի նոր կառավարության ղեկավր  Ահմեդ ալ-Շարաան պաշտոնական այցով գնաց Ադրբեջան:

Մինչ այդ, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում նախագահ  Ալիևի հետ: Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարեց «Սիրիայի զարգացմանը հետհակամարտական շրջանում և վերականգնման ու վերակառուցման գործընթացներին նպաստելու  պատրաստակամության մասին»:

 Ադրբեջանական գազի արտահանումը սիրիական շուկա այդ երկիրը դիտարկում է որպես համագործակցության նոր ուղղություն։