Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհասկանալի և անընդունելի է

17/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը.

Ռուս-ուկրաինական պատերազմը կտրուկ փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում, նաև՝ մեր տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Առանց խորանալու համաշխարհային հարթությունում կատարվող իրադարձությունների վերլուծության մեջ՝ պետք է արձանագրել մի քանի ակնհայտ փաստ․

Ռուսաստանը՝ մեր դաշնակիցն ու Ղարաբաղում փխրուն ստատուս քվոյի երաշխավորը, խոցելի վիճակում և Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ է հայտնվել։
Ադրբեջանի դաշնակիցը՝ Թուրքիան, ռուս-ուկրաինական պատերազմում հանդես գալով միջնորդական դերում, հավասարակշռելով իր քաղաքականությունը ստեղծված իրավիճակում, առավել ուժեղ դիրքերում է, քան մինչև այս պատերազմի սկիզբը։
Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը փորձում է լավագույնս օգտվել այդ իրավիճակից՝ Հայաստանին պարտադրելով իր օրակարգի իրականացումը՝ բանակցային կամ, եթե հնարավոր չէ, ուժային տարբերակով։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։
Պատերազմների պատճառը հաճախ լինում է հակամարտող կողմերի ակնկալիքների հետևողական ձևավորումը և վերջում դրանց ձգձգումը, դրժումը կամ չբավարարումը։ Նման տարրեր կային այս պահին ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի շարժառիթներում։

44-օրյա պատերազմի գլխավոր դրդապատճառներից մեկը պատերազմին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանի մոտ ձևավորված՝ հայկական կողմի զիջումների ուշացած կամ չիրականացած ակնկալիքներն էին։ Նույնը կարելի է ասել այսօրվա մասին։

Հետպատերազմյան շրջանում հայկական կողմի «խաղաղության» կոչերն ու քայլերը մեծ ակնկալիքներ են առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և ձգձգումը կամ դրանցից հրաժարումը անպայմանորեն կհանգեցնի պատերազմի։

Ահավասիկ, Ադրբեջանը հենց այս պահն է ընտրել Հայաստանին կողմնորոշվելու փաստի և ընտրության առաջ դնելու համար։ Բաքուն մի կողմից օղակը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ խաթարելով բնակիչների առօրյա կենսապայմաններն ու նաև սպառնալով նրանց անվտանգությանը, մյուս կողմից՝ Հայաստանին ներկայացնում է իր հինգ-կետանոց պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային որևէ կառավարություն չի կարող բավարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահանջը։ Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը, որ Հայաստանը վաղուց արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհասկանալի և անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ ժողովրդի համար։ Այն, որ Արցախը Հայաստան է, անհերքելի փաստ է: Արցախի ճակատագիրը կանխորոշված է:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ նախապայմաններում, ինչքան ինձ է հասանելի, չի հիշատակվում «միջանցք» բառը։ Զուգահեռաբար, Ադրբեջանն արդեն Իրանի տարածքով սկսել է երկաթգծի և ճանապարհների շինարարություն՝ Նախիջևանի հետ ցամաքային կապը ապահովելու համար։

Ադրբեջանը, հետապնդելով Սյունիքով միջանցք ստանալու խնդիրը, առաջին օրվանից էլ ցանկանում էր դրա համար ամրագրել Լաչինի միջանցքի հայելային կարգավիճակը։ Եթե, սակայն, Ադրբեջանն այսօր ընտրություն ունենա Սյունիքով միջանցք ստանալու և Լաչինի միջանցքն իր տնօրինության տակ վերցնելու միջև, կընտրի վերջինը։

Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը Ուկրաինայի շուրջ և Ռուսաստանի նկատմամբ խորացող պատժամիջոցները՝ պետք է պատրաստ լինել նման զարգացումների։

Հայկական կողմի խնդիրն այն է, որ չունի հստակ օրակարգ։ Ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ենք ուզում, ինչ խնդիրներ ենք դնում սեղանին։ Խաղաղության ձգտումը օրակարգ չէ, եթե դրա տակ չկա հստակ ազգային ճանապարհային քարտեզ։

Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։

Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը:

Որքան շուտ հայկական կողմը ձևավորի և հրապարակայնացնի իր օրակարգը, այնքան նվազ կլինի պատերազմի հնարավորությունն ապագայում։ Այդ օրակարգում հայկական կողմն իր համար պետք է ամրագրի երկու կարևորագույն սկզբունք․ ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը որպես ամբողջական քաղաքական միավոր, բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։

Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Միայն ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։

Հայկական օրակարգի ձևավորումը, նրա քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ամենը մեկ կետից կառավարվող քաղաքականության հետևանք է. նպատակն Արցախում  էթնիկ զտումն ու հայաթափումն է

Հաջորդ գրառումը

Եվս մեկ զինծառայող է զոհվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

Եվս մեկ զինծառայող է զոհվել

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական