Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Եվս մեկ զինծառայող է զոհվել

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: