Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աբովյան պուրակից մինչև Իսահակյան խաչմերուկ կգործի միայն ավտոբուսների համար նախատեսված երթևեկելի գոտի

Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։