Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱԱԾ-ի ռեսուրսներով փորձելու են վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին. Գաբրելյանով

Փաշինյանի և ԱԱԾ -ի շրջապատից իմ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլն, այնուամենայնիվ, գտել է ԱԱԾ-ից ազգի երեք դավաճանի, ովքեր համաձայնել են սպասարկել թուրքական շահերը։ Այդ մասին իր տելեգրամում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Այս երեքն ԱԱԾ-ի ռեսուրսներով փորձելու են վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ակտիվ կողմնակիցներին։ Նրանց անուններն են՝ Հայրապետյան Սամվել, ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Խաչատրյան, Ավագ Մարգարյան.»,- գրել է նա: