Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակվում են, մենք նաև պետք է պատրաստենք մեր սցենարը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում. Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները հիմա շարունակվում են։
«Ի վերջո, մենք կկարողանանք իրականացնել դրական սցենար, այն է՝ բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն»,- հայտարարել է նա։