Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն կասեցված օգնությունը կտրամադրի Վրաստանի հկ-ներին ու ԶԼՄ-ներին

Վրաստանի համար նախատեսված ու կասեցված ֆինանսական օգնությունն ԱՄՆ-ն  կուղարկի հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսուհետ Վաշինգտոնը նշված նյութական աջակցությունը կտրամադրի Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին և կառավարության ազդեցությունից դուրս տեղեկատվական քաղաքականություն վարող լրատվամիջոցներին։

Նշենք, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ է մտել։