Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձում են նաև եկեղեցու ներսում պառակտումներ հրահրել և այս պահի դրությամբ ոնց որ մի անտեր հարամ են գտել այդ գործում ներգրավվելու համար. Էդգար Ղազարյան

12/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ին (նկատի ունի Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագիրը՝ խմբ.), ընդամենն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին և հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբից. դրա շահեկանը ո՞րն է, այսօր լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց Էդգար Ղազարյանը։

«Այսինքն՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելն այնքան շահեկա՞ն է, որ կարելի է գնալ ընտրությունների և ասել՝ տեսեք՝ ինչ լավ բան ենք արել, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Մեղրին էլ ենք հանձնել, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ։ Դրա շահեկանը ո՞րն է. հակառակը, այն, ինչ տեղի է ունեցել Վաշինգտոնում, մեր ժողովրդի համար ողբերգական փաստաթղթեր են»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով 2026 թվականին կայանալիք ընտրություններին՝ Էդգար Ղազարյանը նկատեց՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, Հայաստանում ընտրությունը բացառվում է։

«Ոնց որ ընտրություն չի եղել 2018 թվականին, 2021 թվականին, այնպես էլ 26 թվականին չի լինելու։ Ընտրությունը ժողովրդավարական հասարակարգի ինստիտուտ է, այսինքն՝ միայն ընտրության օր հայտարարելով՝ չի նշանակում, որ այն, ինչ որ տեղի է ունենում, ընտրություն է։

Երբ ընդդիմադիր գործիչները միայն կարծիք արտահայտելու համար հետապնդումների են ենթարկվում, ո՞նց է հնարավոր այդ մթնոլորտում գնալ ընտրությունների։

 Կարող են հայտարարել ընտրության օր և գնան հերթական իշխանազավթման։ Դրա համար իմպիչմենթի իմաստն այն է, որ Փաշինյանը մինչ այդ հեռացվի իշխանությունից, որպեսզի քաղաքական ուժերն, ըստ իրենց ազդեցության և վաստակի, կարողանան հավակնել ժողովրդի վստահությանը»,- ասաց Ղազարյանը։

Նա միաժամանակ հավանության արժանացրեց ԱԺ-ում իմպիչմենթի թեմայով առաջիկայում կայանալիք լսումները։

«Դա դրական քայլ եմ գնահատում։ Կարծում եմ՝ դա օգտակար քայլ է։ Կարծում եմ՝ բոլոր հնարավոր միջոցներով պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի՝ հասարակական աջակցություն ակնկալելու համար»,- ասաց Ղազարյանը։

Վերջում Էդգար Ղարյանն անդրադարձավ նաև իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին՝ նկատելով, որ որևէ մեկն իրավունք չունի միջամտելու Եկեղեցու գործունեությանը։

«Այն, ինչ մինչ այժմ Փաշինյանը հայտարարել է, ապօրինություն է։ Հիմա մամուլում կարդում ենք, որ փորձում են նաև Եկեղեցու ներսում պառակտումներ հրահրել և այս պահի դրությամբ ոնց որ մի անտեր հարամ են գտել այդ գործում ներգրավվելու համար (նկատի ունի տեր Արամին՝ խմբ.)»,- ասաց Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմնավոր կասկած ունեմ, որ ՔՊ-ն ունի խմբակցության ընդհանուր դիրքորոշում՝ ոչ մի պարագայում ընդունելության չարժանացնել ինձ. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական