Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն այլևս ՀՀ նախկին վարչապետ է՝ նա պետք է լքի աշխատասենյակը, ամառանոցը, ծառայողական մեքենան․ ինչ է սպասվում առաջիկայում

26/04/2021
- Նորություններ, Տեղական

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր հրաժարական է ներկայացրել։ Նա կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ստացվում է, որ Ազգային ժողովը կարող է արձակվել Փաշինյանի հրաժարականից 2 շաբաթ անց:
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել, քանի որ ինքը հրաժարական է տվել և դա ընդունվել է։ Պարտականությունները կատարում են կառավարության մյուս՝ հրաժարական չտված անդամները։
«Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը ՝ ՀՀ կառավարությունն այսօր պետք է հրավիրի արտահերթ նիստ և որոշում կայացնի վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարումը կառավարության անդամներից որևէ մեկի վրա դնելու մասին։ Մինչ այդ՝ քանի որ Փաշինյանն այլևս ՀՀ նախկին վարչապետ է՝ նա պետք է լքի աշխատասենյակը, ամառանոցը, ծառայողական մեքենան, քանի որ այլևս պետական պահպանության օբյեկտ չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի տևողությունը 12 օր է:

Նախորդ գրառումը

Ռամկավար Ազատական Մամուլի Շնորհակալագիրը Նախագահ Ճօ Պայտընի

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026
Նորություններ

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Լրահոս

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։...

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական