Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի մեջ է ընկնում, երբ իրեն հիշեցնում են Արցախը հանձնելու և 5 հազար զոհերի մասին։ Ու ամեն անգամ զայրույթից կակազելով պահանջում է հիմնավորել այդ թիվը։ Եվ զարմանալիորեն՝ մնում է անպատասխան։

Իսկ հիմա ներկայացնենք պաշտոնական թվերը։ 

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական 3 պատերազմ՝ 44-օրյան, 2022-ի Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը և 2023-ի սեպտեմբերի 19-20-ը՝ Արցախի օկուպացիան։ Եղել են նաև ավելի փոքրամասշտաբ բախումներ՝ 2021-ի մայիսյան ներխուժումը, Իշխանասարի ու Ներքին Հանդի բախումները, Արցախում՝ Փառուխ-Քարագլուխը, և այլն։ 

44-օրյա պատերազմում ունեցել ենք 3981 զոհ և 191 անհայտ կորած։

Այս թվերը պաշտոնապես հրապարակել է ՀՀ Քննչական կոմիտեն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։ Համաձայնվեք, որ եթե պատերազմի ավարտից 5 տարի անց 191 հոգի անհայտ կորած է համարվում՝ նրանց ողջ գտնելու հավանականությունը չնչին է։

2022-ին Ջերմուկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում ունեցել ենք 220 զոհ,

2023-ի «մեկօրյա պատերազմում»՝ 223 զոհ։

Այս տվյալներն անգամ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում են ներառված։

Բացի այդ, Իշխանասարի ուղղությամբ ունեցել ենք 6 զոհ, Ներքին Հանդի ուղղությամբ՝ 4 զոհ (սրանք ՀՀ ՊՆ հրապարակած պաշտոնական թվերն են)։

Ընդհանուր թիվը դարձավ 4625։ Այս թվին պետք է ավելացնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 219 զոհերին և 22 անհայտ կորածներին,

ինչպես նաև մոտ մեկ շաբաթ տևած բռնագաղթի ճանապարհին արձանագրված 82 մահերը։

Ինչու՝ որովհետև այդ զոհերը չէին լինի, եթե չլիներ պատերազմն ու պարտությունը։

Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 4948։

Ուշադրություն դարձրեք՝ այս թվում ընդհանրապես ներառված չեն 2021-ի մայիսյան ներխուժման տվյալները, Քարագլուխ գյուղի մարտերը, առանձին կրակոցների արդյունքում մեր ունեցած զոհերը, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքում թերսնման կամ դեղորայքի բացակայության պատճառով արձանագրված մահերը, և այլն։ Եթե այդ թվերը նույնպես ավելացնենք՝ հաստատ 5000-ը կգերազանցի։

Բայց նույնիսկ դրանք չհաշված՝ ունեցել ենք 4948 զոհ, ուստի արձանագրում ենք 4948-ը, և հատուկ շեշտում ենք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի կառավարության տարբեր գերատեսչությունների հրապարակած պաշտոնական տվյալների։ 

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ասել, որ այդ զոհերի մի մասի համար ինքն ուղղակի պատասխանատվություն չի կրում, բայց այդպես չի ասում։ Չի ասում՝ «գիտե՞ք ինչ, սիրելի ժողովուրդ, մենք իսկապես 5 հազար զոհ ենք ունեցել, բայց նրանց մի մասի զոհվելու մեղավորը ես չեմ»։

Փոխարենը՝ մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելով ասում է «մենք այդքան զոհ չենք ունեցել», ու դեռ մի բան էլ հոխորտում է բոլոր նրանց վրա, ովքեր բարձրաձայնում են այդ թիվը։ 

Այ սա՛ է ցինիզմի գագաթնակետը։ 

Աղբյուր՝ https://www.4rd.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական