Անհետ կորած և զոհված զինծառայողների ակցիան կառավարության մոտ ավարտվեց։ Նրանք կհանդիպեն վարչապետին շաբաթվա վերջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ծնող Գարիկ Մխիթարյանը։
Նրա խոսքերով՝ պայմանավորվածություն են ձեռք բերել շաբաթ օրը հանդիպում կազմակերպել զինծառայողների հարազատների և վարչապետի հետ։
«Հուսանք, որ շաբաթ օրվա ունեցած հանդիպման պայմանավորվածությունը չի փոխվի։ Օրը նշանակվել է, կառավարության մոտ մնալու իմաստ չենք տեսնում։ Պահանջատեր ենք, իրավունք ունենք բարձրաձայնելու մեր պահանջները, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն ու գործերին ընթացք տան»,- ասաց նա։
Մխիթարյանը նաև հավելեց, որ ծնողները կհանդիպեն՝ օրակարգի հարցերը քննարկելու։ Իսկ Փաշինյանի հետ հանդիպման ժամի և քանակի մասին տեղեկությունները փոխանակելու են նրա օգնականի հետ։