Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սուտ է անվանել արևմտյան երկրների այն հայտարարությունները, թե ռուսական կողմը չի հետաքննում կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լավրովի խոսքերով, Ռուսաստանը մեղադրվում է այդ իրավիճակը չքննելու մեջ: «Դա ճիշտ չէ», անմիջապես ավելացրել է նախարարը: Նավալնիի հետ կապված միջադեպի օրվանից ՌԴ ՆԳՆ-ն նախաքննություն է սկսել:
«Հետաքննությունը կսկսվի, երբ պարզ դառնա, թե ինչ է տեղի ունեցել», բացատրել է Լավրովը: