«Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին կամ 19-ին:
«Չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո զոհվածերի մեղքը նրա վրա է, նա է կրում պատասխանատվությունը:
Մինչ 2018 թվականը Ադրբեջանը փորձել է գումարի դիմաց Արցախի հարցը լուծել, նույնը եղել է և 18 թվականին: Շրջանառվում են 5 միլիարդի խոսակցությունները:
Մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է, թե դավաճանության:
Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են պլանավորված պարտության մասին: Մինչև դրանք չհերքվեն, մենք խոսելու ենք դավաճանության մասին: Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ պատերազմն սկսվել է ապիկարության, տգիտության պատճառով, բայց ավարտվել է պայանավորվածության արդյունքում: Գալու է ժամանակը, երբ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար:
Ի՞նչ անել այս կասկածները փարատելու համար: Երկրում ճգնաժամը չի կարող հաղթահարվել, առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանները ստանալու: Երկրում կա մի ներուժ, որը երբեք չի հարմարվելու այս իրավիճակի հետ, մինչև պարզաբանումներ չստանա»,- հոկտեմբերի 4-Ի ասուլիսի ժամանակ ներածական խոսքում նշել է Ռոբերտ Քոչարյանը: