Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չենք կարող ՔԿՀ-ներում պահվող բոլոր անձանց ծնողներին գտնել ու աշխատանքից ազատել. ՔԿԾ պետը՝ դաժան ծեծի մասին

08/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ցանկացած գործողություն պետք է բխի օրենքից. օրենքներում մենք չունենք այդպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք իր տղայի կամ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով հայտնի աղմկահարույց տեսանյութին, որտեղ մի խումբ դեռահասներ ծեծի են ենթարկում իրենց հասակակցին, և նրանցից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք 2845 ազատությունից զրկված անձ. եթե մենք այս տեսանկյունից ենք փորձում նայել երևույթներին, ուրեմն պետք է բոլոր այդ անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ և պահանջ ներկայացնենք այդ անձանց աշխատանքից ազատելու»,–ասաց նա։

Նա միաժամանակ իր փորձով կիսվեց, ըստ որի ՔԿՀ-ներում վերջին տարիներին անչափահասների թիվը նվազագույնն է եղել։

«Անցած տարիանգամ  ունեցել ենք դեպք, որ անչափահաս ազատությունից զրկված անձ չենք ունեցել։ Այս պահին մենք ունենք ազատությունից զրկված 6 անչափահաս։ Այս անչափահասները սովորաբար հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում ամենածանր հանցանքների դեպքում, այսինքն մնացած դեպքերում պետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ այս անձինք չհայտնվեն ՔԿՀ-ներում և, այսպես ասած, կրկնակի հանցածին իրավիճակում չհայտնվեն։ Դա շատ լավ է և որը որ տվել է իր արդյունքները։ Մենք ունենք 5 անչափահաս, որոնք իրականացրել էին այդ ծեծը, և իրենցից 4–ը կալանավորվել էր։ Մենք այս վերջին վերջին վեց-յոթ տարիներին չենք ունենա այնպիսի դեպք, որ անչափահասը կալանավորվում է ծեծի հոդվածով։ Այսինքն՝ սա նաև աննախադեպ էր այս տեսանկյունից։

Այնպես չի, որ մեզ համար նորություն է, որ մեր հասարակության մեջ՝ հատկապես դեռահաս երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։

Մեր հասարակությունն, ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում բռնություն քարոզող հասարակություն է։ Այսինքն՝ տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրու տուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ և առողջ կոմունիկացիա։

Մենք հաստատ կունենանք շատ-շատ դեպքեր, երբ դա չի տեսանկարահանվել, համացանց չի գցվել, և այդ դեպքերը անհայտ են մնացել։

Իմ ասածն այն է, որ պետք չի թիրախավորել։ Ես նաև ուզում եմ, որ երեխաներին էլ չթիրախավորենք՝ քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով։ Եթե մենք ծեծով հարց լուծելու երևույթի անունը դնենք քրեական ենթամշակույթ, կստացվի, որ մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ»,–ասաց Ծովինար Թադևոսյանը։

Նա միաժամանակ հավաստիացրեց, որ որդու վարքի առնչությամբ խոսել է «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի հետ, սայան չցանկացավ մանրամասնել, թե ինչ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը, վերադառնալ կանոնական դաշտ

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է որոշ ՔԿՀ-ների խցերում սանհանգույցը բաժանված միայն վարագույրով. հարց ՔԿԾ պետին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է որոշ ՔԿՀ-ների խցերում սանհանգույցը բաժանված միայն վարագույրով. հարց ՔԿԾ պետին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական