Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմի համար, «եթե վերջինս համապատասխան խնդրանք ներկայացնի», նրա խոսքերը հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը։
«Մենք նրանից ոչ մի խնդրանք չենք ստացել: Բայց եթե նման խնդրանք լինի, ապա ով ինչ ուզում է թող ասի, մենք կպատասխանենք խնդրանքին», ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքերով՝ «հայկական զորքերը պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը, իսկ նրանք, ովքեր սատարում են Հայաստանին, պետք է հորդորեն նրան դա անել»: