Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան առաջիկայում ծանր սպառազինության հերթական խմբաքանակը կստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

16/01/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ առաջիկայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։

Handelsblatt թերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է գերմանական կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու մասին, որպեսզի Բեռլինը Leopard 2 տանկեր ուղարկի Ուկրաինա: Այս մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից։

«Կարևոր է, որ մենք Ուկրաինային տրամադրենք այն զենքը, որը նրան անհրաժեշտ է հաղթելու համար», – հայտարարել է Ստոլտենբերգը։ Նա հավելել է, որ ապագայում ակնկալում է ավելի մեծ ռազմական աջակցություն Ուկրաինային: Ստոլտենբերգը նաև ասել է, որ չի կարծում, թե միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ մեծ Է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ հունվարի 20-ին Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային աջակցության շփման խմբի հանդիպման արդյունքներով կհայտարարվի Կիևին նոր սպառազինություններ տրամադրելու մասին։

«Ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք հայտարարել նոր ռազմական օգնության մասին: Ես ողջունում եմ հետևակի մարտական մեքենաներ ուղարկելու մասին ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումը, թեթև տանկեր ուղարկելու մասին Ֆրանսիայի որոշումը: Վստահ եմ, որ մյուս դաշնակիցները ևս Ռամշտայնում կհայտարարեն նոր օգնության մասին», – ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ Կիևին Leopard 2 տանկերի հնարավոր մատակարարման հարցը «լինելու Է այն թեմաներից մեկը», որոնք Ռամշտայնում կքննարկվեն Ուկրաինայի ներկայացուցիչների ներկայությամբ։

«Ծանր ռազմական տեխնիկա տրամադրելու վերջին խոստումները կարևոր են, և ես ավելի շատ նոր խոստումներ եմ ակնկալում մոտ ապագայում», – հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Մենք պատերազմի վճռական փուլում ենք: Մենք կատաղի մարտեր ենք տեսնում:

Կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է», – կարծում է գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը հավելել է, որ «հարկավոր Է տրամադրվել երկարատև հակամարտության և շարունակել օգնել Ուկրաինային»:

Բացի այդ, Լոնդոնում հայտարարել են Challenger 2 տանկեր և մի քանի Apache ուղղաթիռներ Ուկրաինա տեղափոխելու պլանների մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ծաղկաքաղ»՝ «Պայքար» շաբաթաթերթից

Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ նախագահը այսօր կժամանի Ուկրաինա

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ նախագահը այսօր կժամանի Ուկրաինա

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական