Բեռլինի ոստիկանությունը հեռացրել է հսկիչներին «Charite» կլինիկայից, որտեղ գտնվում է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Միաժամանակ ԶԼՄ-ների մեծ մասը հետ է կանչել լրագրողներին:
Ընդդիմադիր գործչի հոսպիտալացումից հետո կլինիկայում անհրաժեշտ էր ոստիկանական պաշտպանություն, քանի որ տասնյակ լրագրողներ խանգարում էին բժիշկների աշխատանքին և նյարդայնացնում հիվանդներին: Իրարանցումը մարեց, երբ բուժհաստատությունը հայտարարեց, որ իրենք մտադրություն չունեն կանոնավոր կերպով շփվել հասարակության հետ․ նոր տվյալների հասանելի դառնալուց հետո տեղեկատվություն կհրապարակի մամլո ամփոփագրերի ձևաչափով, տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը: