Սիսիան-Գորիս մայրուղուց դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է. հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անկախ այն հանգամանքից, որ ներկայում ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում:
Ռելիեֆի առումով այն բարդ հատված է, և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը, իրավիճակն առավել ծանր է դառնում:
Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք:











