Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շենքերին լույսերի փակցման  հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը փարատվելու է. Տիգրան Ավինյան

02/12/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ամանորյա լուսային ձևավորումներն այս տարի լինելու են բացառիկ, և ես վստահ եմ, որ բոլորը տպավորված են լինելու իրականացված աշխատանքներով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բանախոսի տեղեկացմամբ՝ տոնական լուսավորությունը մայրաքաղաքում կմիանա մանկական Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ։

«Շենքներին լույսերի փակցման  հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է՝ այն նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում շենքերի անվնաս վերադարձ լինի նախնական տեսքին։ Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ։ Բայց դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղական ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես գարնանը մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վնաս, որպես այդպիսին, լուսավորության մոնտաժման հետևանքով Երևանին ընդհանրապես չի հասցվել։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ։

«Ավելի քան 40 տոնական զարդարված տաղավար-տնակներում կազմակերպվելու է առևտուր՝ տարատեսակ տնտեսվարողների կողմից։

Միջոցառումների վերջին հատվածը նվիրված է լինելու համերգային ծրագրին։ Վերոնշյալ պուրակում ունենալու ենք 7 համերգ, իսկ ահա ամանորյա գալա համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23։00-ին, Հանրապետության հրապարակում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Հանրապետության հրապարակի շենքերին «բոլտերի» ամրացման և տոնական լուսավորության անցկացման հարցին անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ կապալառուի հետ պայմանավորվել են, որ չի կարելի շենքերի զարդանաշխերի վրա որևէ դետալ ամրացնել։

«Մենք մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ երբեք նման վերաբերմունք չենք ունեցել։ Եթե անգամ ամրացվել է, լավ, բա վրայի ամրացված լուսավորությունն ո՞ւր ա։ Էդ մի հատ պրիմիտիվ հարցը մարդն իրեն տար, միանգամից կհասկանար, որ դա կապ չունի այս նախագծի հետ»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող հայտնի լուսանկարում պատկերված «բոլտն» իրենց կողմից չի ամրացվել։

Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր չէր Հանրապետության հրապարակի տոնական լուսավորությունը կազմակերպել առանց տուֆակերտ շենքերը ծակելու, վերջինս պատասխանեց՝ կոնստրուկցիաները տեղադրվել են բավական մեծ բարձրության վրա, և պետք էր, որ դրանք բավականաչափ ամուր լինեին՝ ինչ-որ պահի չընկնելու և անցորդներին չվնասելու համար։

«Համադրված անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և նվազագույն միջամտությունն այս լուծումն է եղել»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

305 հազար դոլար. Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատվությունները շարունակվում են․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար այս տարի կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ. Գոշ Սարգսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Կեղծ լուրեր են տարածվում տարբեր հարթակներով. մեդիա մանիպուլյացիաի մի տեսակ, որը տարածեց Euronews-ը. Տիրատուր քահանա Սարդարյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրեն Սուրենյանց

01/06/2026
Հաջորդ գրառումը

Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար այս տարի կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ. Գոշ Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական